1768 դիտում, 2020.05.27 17:56

«Երկիր Մեդիա»-ի մայիս 28-յան եթերում արևը մայր չի մտնելու․ Ի՞նչ է լինելու 12-ժամյա տոնական հեռուստամարաթոնի ընթացքում․ (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ, ԱՆՈՆՍ)

Մայիսի 28-ին, Երևանի ժամանակով՝ 12։00-ից սկսած․ 12-ժամյա տոնական հեռուստամարաթոն՝ «ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ»-յի եթերում․ նվիրված՝ Հայաստանի Առաջին Հանրապետության կերտման 102 և Սևրի դաշնագրի կնքման 100-ամյակներին։

Պատմական, փաստագրական ֆիլմեր, Հայաստանի Առաջին Հանրապետությանն առնչվող ուշագրավ դրվագներ, ակնարկներ։ Հարցազրույցներ՝ տարբեր գործիչների հետ․ գեներալից մինչև պատմաբան։

Շնորհավորական ուղերձներ Սփյուռքի տարբեր համայնքներից, միացումներ աշխարհի տարբեր անկյուններից, հայտնի ու կարևոր հաստատույթուններից։

Իսկ արդեն երեկոյան՝ 21։00-ից մինչեւ կեսգիշեր՝ Գալա համերգ «Սարդարապատի հերոսամարտի» հուշահամալիրից։

«Երկիր Մեդիա»-ի մայիս 28-յան եթերում արևը մայր չի մտնելու․ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆՆ Է լինելու մեր եթերում։

Նշելու ենք նաեւ՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության առաջին հեռարձակման 16-ամյակը։

կիսվել նյութով -