468 դիտում, 2020.05.27 17:41

Կապիտալ շինարարության համար բանկային երաշխիքների տրամադրման ինսիտուտը չի վերացվելու. Փաշինյան

Կապիտալ շինարարության համար բանկային երաշխիքների տրամադրման ինսիտուտը չի վերացվելու. Փաշինյան

ՀՀ կառավարությունը չի պատրաստվում վերացնել կապիտալ շինարարության համար բանկային երաշխիքների տրամադրման ինստիտուը: Այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանի հարցին:

«Երաշխիքի ինստիտուտը չի վերացվելու, ովքեր ուզում են, որ դա վերացվի, լոբբինգ են անում, որ ՀՀ-ում ասֆալտի ատկատների մեխանիզմը շարունակվի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, որ կապիտալ շինարարություններից որևէ մեկը չի կանգնի, բոլոր կապիտալ շինարարություններն ըստ պլանի ընթանում են:

կիսվել նյութով -