282 դիտում, 2020.05.27 16:35

Խորհրդարանը քննարկեց քրգործի շրջանակում տնտեսվարողի մոտ անհարկի ստուգումները բացառող նախագիծը

Խորհրդարանը քննարկեց քրգործի շրջանակում տնտեսվարողի մոտ անհարկի ստուգումները բացառող նախագիծը

ՀՀ կառավարությունը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է սահմանափակել, խստացնել պայմանները, երբ հարուցված քրեական գործի շրջանակում հետաքննիչը կամ քննիչը կարող է ստուգումներ նշանակել տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ: Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՊԵԿ փոխնախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

«Այն վերաբերվում է  հետաքննության և նախաքննության ընթացքում ստուգողական աշխատաքններ իրականացնելու հնարավոր դեպքերին: Նախագծով առաջարկվող փոփոխություններով ավելի սահմանափակվում և խստացվում են այն պայմանները, երբ հարուցված քրեական գործի շրջանակում հետաքննիչը և քննիչը կարող է ստուգումներ նշանակել»,-ասել է Հովհաննիսյանը:

Այսպիսով փոփոխություններով ակնկալվում է հստակեցնել այն դեպքերը, երբ կարող են տնտեսվարող սուբյեկտի մոտ ստուգողական գործողություններ իրականացվել, և ակնկալվում է այդ եղանակով հնարավորինս սահմանափակել և բացառել անհարկի միջամտությունները տնտեսական գործունեության նկատմամբ:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում փոփոխություններ չեն կատարվել: 

կիսվել նյութով -