27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
ՀՀ կառավարությունը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է սահմանափակել, խստացնել պայմանները, երբ հարուցված քրեական գործի շրջանակում հետաքննիչը կամ քննիչը կարող է ստուգումներ նշանակել տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ: Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՊԵԿ փոխնախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
«Այն վերաբերվում է հետաքննության և նախաքննության ընթացքում ստուգողական աշխատաքններ իրականացնելու հնարավոր դեպքերին: Նախագծով առաջարկվող փոփոխություններով ավելի սահմանափակվում և խստացվում են այն պայմանները, երբ հարուցված քրեական գործի շրջանակում հետաքննիչը և քննիչը կարող է ստուգումներ նշանակել»,-ասել է Հովհաննիսյանը:
Այսպիսով փոփոխություններով ակնկալվում է հստակեցնել այն դեպքերը, երբ կարող են տնտեսվարող սուբյեկտի մոտ ստուգողական գործողություններ իրականացվել, և ակնկալվում է այդ եղանակով հնարավորինս սահմանափակել և բացառել անհարկի միջամտությունները տնտեսական գործունեության նկատմամբ:
Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում փոփոխություններ չեն կատարվել: