386 դիտում, 2020.05.27 16:12

Մալդիվներում զբոսաշրջիկների համար մշակվել են նոր կանոններ

Մալդիվներում զբոսաշրջիկների համար մշակվել են նոր կանոններ

Մալդիվյան կղզիներում զբոսաշրջիկներին ընդունելու նոր կանոններ են մշակվել: Մասնավորապես, զբոսաշրջիկները պարտադիր պետք է կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում անցնեն: РИА Новости-ն տեղեկացնում է, որ Մալդիվյան կղզիները հունիսից բաց կլինեն զբոսանավերի, մասնավոր ինքնաթիռների համար, կսկսեն ընդունել նաև կոմերցիոն թռիչքներ:

Բոլոր ժամանողները կթեստավորվեն: Զբոսաշրջիկները կհանգստանան միայն այն հյուրանոցներում, որոնք նոր տիպի լիցենզիա ունեցող հանգստավայրերում են: Այդ լիցենզիաները տրվում են այն հյուրանոցներին, որոնք համապատասխանում են սահմանված պահանջներին: Մասնավորապես, հյուրանոցները պետք է օգտագործեն իրենց սենյակների միայն 10 տոկոսը, որպեսզի անհրաժեշտության դեպքում մեկուսացման հնարավորություն լինի, ինչպես նաև պետք է պատրաստ լինեն կարանտինային ռեժիմին:

Հյուրանոցների աշխատակիցները պետք է օգտագործեն պաշտպանիչ միջոցներ, պահպանեն սոցիալական հեռավորության կանոնները: Բժշկի և բուժքրոջ ներկայությունը պարտադիր է:

Հյուրանոց եկած զբոսաշրջիկները պետք է այնքան ժամանակ մնան համարում, մինչև ստացվի թեստավորման պատասխանը:

կիսվել նյութով -