462 դիտում, 2020.05.27 15:53

ԱԺ-ին հանրաքվեն չեղարկելու լիազորություն տալու փոխարեն կարող էիք ԱԺ-ն վերապահել կորոնավիրուսի մուտքը ՀՀ արգելելու իրավունքը, նույն աբսուրդի ժանրից է. Արմեն Աշոտյան

ԱԺ-ին հանրաքվեն չեղարկելու լիազորություն տալու փոխարեն կարող էիք ԱԺ-ն վերապահել կորոնավիրուսի մուտքը ՀՀ արգելելու իրավունքը, նույն աբսուրդի ժանրից է. Արմեն Աշոտյան

ԱԺ այսօրվա նիստին իշխանական պատգամավորների ելույթների ճնշող մեծամասնությունը երեսպաշտության և լկտիության տոնավաճառ էր: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրառում է կատարել․

«Ժողովրդին կորոնավիրուսի հետ один на один թողած, սովի մատնող, գործազուրկ դարձնող իշխանությունը հայտարարում է, որ "հանրաքվեն չեղարկում ենք, քանզի մտահոգ ենք հանրության առողջության համար":

ԱԺ-ին հանրաքվեն չեղարկելու լիազորություն վերապահելու փոխարեն նույն հաջողությամբ կարող էիք ԱԺ-ին վերապահել կորոնովիրուսի մուտքը Հայաստան արգելելու իրավունք: Նույն աբսուրդի ժանրից է:

Ժողովրդի ցասումից վախեցող, կաբինետներում ծվարած մանդատավորներին թվում է, թե քանի մարդկանց գլուխը խառն է չմահանալու և օրվա հացը վաստակելու հարցով, կարող են սղացնել երկրի հետ կապ չունեցող ցանկացած օրակարգ:

Ասեմ իմանաք, ձեզ այլևս ոչինչ չի փրկի»:

կիսվել նյութով -