24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
ԱԺ այսօրվա նիստին իշխանական պատգամավորների ելույթների ճնշող մեծամասնությունը երեսպաշտության և լկտիության տոնավաճառ էր: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրառում է կատարել․
«Ժողովրդին կորոնավիրուսի հետ один на один թողած, սովի մատնող, գործազուրկ դարձնող իշխանությունը հայտարարում է, որ "հանրաքվեն չեղարկում ենք, քանզի մտահոգ ենք հանրության առողջության համար":
ԱԺ-ին հանրաքվեն չեղարկելու լիազորություն վերապահելու փոխարեն նույն հաջողությամբ կարող էիք ԱԺ-ին վերապահել կորոնովիրուսի մուտքը Հայաստան արգելելու իրավունք: Նույն աբսուրդի ժանրից է:
Ժողովրդի ցասումից վախեցող, կաբինետներում ծվարած մանդատավորներին թվում է, թե քանի մարդկանց գլուխը խառն է չմահանալու և օրվա հացը վաստակելու հարցով, կարող են սղացնել երկրի հետ կապ չունեցող ցանկացած օրակարգ:
Ասեմ իմանաք, ձեզ այլևս ոչինչ չի փրկի»: