428 դիտում, 2020.05.27 15:57

Իրանում վերջին մեկ օրում վարակակիրների թիվն ավելացել է 2.080-ով

Իրանում վերջին մեկ օրում վարակակիրների թիվն ավելացել է 2.080-ով

Իրանում կորոնավիրուսի մայիսի 27-ի վիճակագրական տվյալների համաձայն նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 2.080-ով՝ դառնալով 141.591: Մահացածների թիվն ավելացել է 56-ով: Ընդհանուր առմամբ, վարակի հետևանքով մահացել է 7.564 մարդ: Այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը:

Ծանր վիճակում է գտնվում 2 հազար 551 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 1.739-ով: Ընդհանուր առմամբ ապաքինվել է 111.176 մարդ: Մինչ այժմ թեստավորվել է 856.546 անձ:

կիսվել նյութով -