25.05.2022
|
||
---|---|---|
USD | 450.71 -1.99 | |
GBP | 562.98 -3.35 | |
EUR | 480.77 -3.94 | |
GEL | 158.28 +0.27 | |
RUB | 8.04 +0.02 |
Կառավարությունը վերաբաշխում կատարեց բյուջեի միջոցառումներում և 50 մլն դրամ հատկացրեց ՀՀ մարզերին` յուրաքանչյուրին 5-ական մլն դրամ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ դրա շրջանակներում նախատեսվում է բժշկի ցուցումով ինքնամեկուսացված՝ սոցիալապես խոցելի խմբերին հատկացնել սննդամթերք, սանիտարահիգիենիկ պարագաներ ու ապահովել դրանց տեղափոխման, պահեստավորման եւ բաշխման աշխատանքներն՝ ըստ մարզերի:
«Այդ խմբերին կհատկացվեն սպիտակ ալյուր, հաճար, հնդկաձավար, ոսպ, սպիտակ բրինձ, բուսական յուղ, շաքարավազ, յոդացված աղ, ինչպես նաև օճառ, լվացքի փոշի, ժավել, ալկոգել»,-ասաց նախարարը: