29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Չիլիի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել՝ ընդդեմ իշխանությունների վարած քաղաքականության: Նրանք դժգոհ են տրամադրվող օգնությունը բաշխելու գործընթացից: Իշխանություններից պահանջում են լուծել խնդիրը: Չիլիի բնակիչները բողոքի ակցիայի են դուրս եկել ձեռքի գործիքներով, այդ թվում կաթսայով, գդալով: Ակցիայի մասնակիցները հույս են հայտնել, որ իրենց ձայնը լսելի կլինի: Նրանք որոշ տեղերում արգելափակոցներ են ստեղծել:
Նշվում է, որ երկրում լարվածությունը մեծացավ Չիլիի հիվանդանոցներից մեկի հայտարարության ֆոնին, երբ նշվեց, որ իրենց ռեսուրսները սպառվում են՝ վարակվածների մեծ թվով պայմանավորված:
Երկրում 80 հազարից ավելի հաստատված դեպք կա, մեկ օրում այդ թիվը 4 հազարով ավելացել է: Վարակվածների 15 տոկոսը հիվանդանոցային բուժման կարիք ունի: Մասնագետները հորդորում են հետևել անվտանգության կանոններին: