330 դիտում, 2020.05.27 15:05

ԵԱՏՀ խորհրդի նիստի ընթացքում մանրամասն քննարկվել են ԵԱՏՄ ներքին շուկայում առկա խոչընդոտները

ԵԱՏՀ խորհրդի նիստի ընթացքում մանրամասն քննարկվել են ԵԱՏՄ ներքին շուկայում առկա խոչընդոտները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին: Նիստի ընթացքում մանրամասն քննարկել են ԵԱՏՄ ներքին շուկայում առկա խոչընդոտները (բարիերները): Այս մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Մասնավորապես քննարկման արդյունքում հայկական կողմի նախաձեռնությամբ որոշում է կայացվել մինչև օգոստոսի 1-ը ներկայացնել արձանագրված խնդիրների լուծման առաջարկներ, որոնք կներառվեն ԵԱՏՄ անդամ մի պետությունից ԵԱՏՄ անդամ այլ պետությունների հետ սահման չունեցող մյուս պետություն ապրանքների անխոչընդոտ փոխադրման համար լիարժեք պայմանների ստեղծման վերաբերյալ միջոցառումների ծրագրում:

կիսվել նյութով -