24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Մայիսի 26-ին` ժամը 04:40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ ծակած-կտրած, արնահոսող վերքերով բուժօգնության է դիմել 24-ամյա երիտասարդ և հայտնել, որ վնասվածքները ստացել է Արտաշատի խճուղու ռեստորաններից մեկի մոտ:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել էին ոստիկանության Մասիսի բաժին:
Մասիսի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ նույն օրը, ժամը 11.10-ին, Երևան քաղաքի Աղասու փողոցից բերման է ենթարկվել 22-ամյա մի երիտասարդ: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ ռեստորանի բակում կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակով հարվածներ է հասցրել 24-ամյա երիտասարդին:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նյութերի նախապատրաստումը շարունակվում է: