386 դիտում, 2020.05.27 15:17

«Google»-ը հուլիսի 6-ից կսկսի բացել իր գրասենյակները

«Google»-ը հուլիսի 6-ից կսկսի բացել իր գրասենյակները

 «Google» ընկերությունը հուլիսի 6-ից կսկսի բացել աշխարհում իր գրասենյակների մեծ մասը: Սկզբնական շրջանում գրասենյակներում կաշխատի աշխատակիցների 10 տոկոսը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։

Սկզբում գրասենյակներ կվերադառնան այն աշխատակիցները, որոնց ներկայությունը աշխատավայրում անհրաժեշտ է: Նախատեսվում է, որ սկզբնական շրջանակում գրասենյակներում կլինի աշխատողների 10 տոկոսը, հետագայում՝ մինչև 30 տոկոսի չափով, եթե թույլ տան պայմանները: Ընկերության ղեկավարությունը նշել է, որ աշխատողների վերադարձը մինչև տարվա վերջ կլինի կամավոր:

Դրանից բացի, տնից աշխատող անձանցից յուրաքանչյուրին «Google»-ը կտրամադրի 1000 դոլար ծախսերի փոխհատուցման, անհրաժեշտ սարքավորումներ, գրասենյակային կահույք ձեռք բերելու համար:

կիսվել նյութով -