27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Դեղերը պացիենտներին նշանակվում և տրվում են բացառապես բժշկական ցուցումներով, և բացառվում է, որ որևիցե մեկին բժիշկը հեռակա խորհրդատվությամբ կարող է դեղ նշանակել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցների այն հրապարակմանը, որ կորոնավիրուսով հիվանդ անձին անհրաժեշտ դեղորայքը չի ներարկվել:
«Հարց է առաջանում՝ ինչո՞ւ լրատվամիջոցը չի փորձել հիվանդանոցից կամ լիազոր մարմնից ստանալ տեղեկատվություն: Դրա փոխարեն տարածել է միակողմանի հերյուրանք:
Եթե, իհարկե, հերոսները մտացածին չեն, հրավիրում ենք իրավապահ մարմինների ուշադրությունը, քանի որ սույն հոդվածը փաստացի հաղորդում է հանցագործության մասին:
Նշենք, որ կորոնավիրուսային հիվանդության բուժման դեղ աշխարհում գոյություն չունի, և յուրաքանչյուր հիվանդի բուժումը վարվում է անհատական մոտեցմամբ: Ամեն օր կատարվող հետազոտություններից հետո բժշկական խումբը քննարկում է հաջորդ օրվա բուժման տակտիկան»,- ասել է խոսնակը:
Նշենք, որ ըստ լրատվամիջոցի հրապարակման՝ կորոնավիրուսով հիվանդ 56-ամյա տղամարդուն անհրաժեշտ դեղը չեն ներարկել՝ այն պահելով երիտասարդների համար. տղամարդը մահացել է: Այդ մասին լրատվամիջոցին ահազանգել է պացիենտի դուստրը: