288 դիտում, 2020.05.27 14:24

Եվրամիությունը շարունակելու է պատժամիջոցներ կիրառել Սիրիայի նկատմամբ՝ չնայած կորոնավիրուսի պանդեմիային

Եվրամիությունը շարունակելու է պատժամիջոցներ կիրառել Սիրիայի նկատմամբ՝ չնայած կորոնավիրուսի պանդեմիային

Եվրամիությունը մոտ ժամանակներս կերկարաձգի Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ չնայած արաբական հանրապետությունում կորոնավիրուսի պանդեմիայի: Այս մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը, հաղորդում է ТАСС-ը:

«Եվրամիությունը մոտ ժամանակներս կերկարաձգի Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ չնայած արաբական հանրապետությունում կորոնավիրուսի պանդեմիային: Դա հզոր ազդանշան է այն մասին, որ բռնությունը, քիմիական զենքի կիրառումը բացարձակ անընդունելի է»,-ասել է նա:

Ինչպես ավելի վաղ հայտարարել Է Սիրիայի առողջապահության նախարար Նիզար Յազիջին, ելույթ ունենալով Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 73-րդ նստաշրջանում, երկրում կորոնավիրուսի դեմ պայքարը «դժվարացնում են դաժան եւ անարդար պատժամիջոցները, որոնք ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը սահմանել են Դամասկոսի դեմ»։

 

 

 

կիսվել նյութով -