04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Եվրամիությունը մոտ ժամանակներս կերկարաձգի Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ չնայած արաբական հանրապետությունում կորոնավիրուսի պանդեմիայի: Այս մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը, հաղորդում է ТАСС-ը:
«Եվրամիությունը մոտ ժամանակներս կերկարաձգի Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ չնայած արաբական հանրապետությունում կորոնավիրուսի պանդեմիային: Դա հզոր ազդանշան է այն մասին, որ բռնությունը, քիմիական զենքի կիրառումը բացարձակ անընդունելի է»,-ասել է նա:
Ինչպես ավելի վաղ հայտարարել Է Սիրիայի առողջապահության նախարար Նիզար Յազիջին, ելույթ ունենալով Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 73-րդ նստաշրջանում, երկրում կորոնավիրուսի դեմ պայքարը «դժվարացնում են դաժան եւ անարդար պատժամիջոցները, որոնք ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը սահմանել են Դամասկոսի դեմ»։