Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ իշխանությունները որոշել են արագացնել սահմանափակումները հանելու փուլային գործընթացը: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ հունիսի 1-ից բացվելու են որոշ խանութներ ու ռեստորաններ:
«Մայիսի 29-ից կաշխատի բոլոր տիպի քաղաքային տրանսպորտը, սակայն դա կուղեկցվի պարտադիր կանոններով՝ դիմակ կրելով: Հունիսի 1-ից, կսկսեն աշխատել այն խանութները, այդ թվում՝ առևտրի կետերը, փակ և բաց շուկաները, ռեստորանները, որոնք ունեն բաց հատվածներ»,-նշել է Գախարիան, ընդգծելով, որ պաշտպանիչ դիմակներ կրելը և հիգիենայի կանոնները պահելը մնում են պարտադիր պայմաններ: