270 դիտում, 2020.05.27 13:40

Հրանտ Մելքումյանը 2-րդ տեղն է զբաղեցրել շախմատի առցանց մրցաշարում

Հրանտ Մելքումյանը 2-րդ տեղն է զբաղեցրել շախմատի առցանց մրցաշարում

Հայաստանի շախմատիստ Հրանտ Մելքումյանը հաջողությամբ է հանդես եկել Pacific Northwest Chess Center շախմատի կենտրոնի կողմից անցկացրած առցնանց մրցաշարում:

Մեր գրոսմայստերը 9 հնարավորից վաստակելով 7 միավոր, զբաղեցրել է մրցանակային 2-րդ տեղը: Նա ընդամենը կես միավորով է հետ մնացել ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեևից:

Հարկ է նշել, որ Հրանտ Մելքումյանը 1,5 միավոր կորցրել է միայն նրա համար, որ մրցակից չի ունեցել, հակառակ դեպքում նա հաստատ կհաղթեր մրցաշարում:

Հայ շախմատիստն արժանացել է 1500 դոլար պարգևավճարի:

Մրցաշարին մասնակցած ամերիկահայ գրոսմայստեր Մանուել Սևյանը 6,5 միավորով զբաղեցրել է 5-րդ տեղը և վաստակել 300 դոլար:

կիսվել նյութով -