24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Հայաստանի շախմատիստ Հրանտ Մելքումյանը հաջողությամբ է հանդես եկել Pacific Northwest Chess Center շախմատի կենտրոնի կողմից անցկացրած առցնանց մրցաշարում:
Մեր գրոսմայստերը 9 հնարավորից վաստակելով 7 միավոր, զբաղեցրել է մրցանակային 2-րդ տեղը: Նա ընդամենը կես միավորով է հետ մնացել ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեևից:
Հարկ է նշել, որ Հրանտ Մելքումյանը 1,5 միավոր կորցրել է միայն նրա համար, որ մրցակից չի ունեցել, հակառակ դեպքում նա հաստատ կհաղթեր մրցաշարում:
Հայ շախմատիստն արժանացել է 1500 դոլար պարգևավճարի:
Մրցաշարին մասնակցած ամերիկահայ գրոսմայստեր Մանուել Սևյանը 6,5 միավորով զբաղեցրել է 5-րդ տեղը և վաստակել 300 դոլար: