400 դիտում, 2020.05.27 13:22

Երեկվանից գտնվում եմ հարաբերական ազատության մեջ․ շնորհակալություն բոլորին․ Արթուր Ալեքսանյան

Երեկվանից գտնվում եմ հարաբերական ազատության մեջ․ շնորհակալություն բոլորին․ Արթուր Ալեքսանյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի բողոքի համաձայն իրեն հեծանվով վրաերթի ենթարկելու համար կալանավորված քաղաքացիական ակտիվիստ Արթուր Ալեքսանյանն ազատ է արձակվել: Նա ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել․

«Շնորհիվ փաստաբաններ Էմին Բեգլարյանի, Կարեն Մեժլումյանի, ԿԱՄՔ-ի իմ անկոտրում ընկերների, հարազատների, գաղափարակիցների ջանքերի խափանվեց կալանքի անարդարացի և անօրինական որոշումը և երեկվանից գտնվում եմ հարաբերական ազատության մեջ։ Շնորհակալություն բոլորին։ Լանզարոտեի կոնվենցիայի թաքնված նպատակները չպետք է իրականություն դառնան մեր երկրում»։

կիսվել նյութով -