15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի բողոքի համաձայն իրեն հեծանվով վրաերթի ենթարկելու համար կալանավորված քաղաքացիական ակտիվիստ Արթուր Ալեքսանյանն ազատ է արձակվել: Նա ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել․
«Շնորհիվ փաստաբաններ Էմին Բեգլարյանի, Կարեն Մեժլումյանի, ԿԱՄՔ-ի իմ անկոտրում ընկերների, հարազատների, գաղափարակիցների ջանքերի խափանվեց կալանքի անարդարացի և անօրինական որոշումը և երեկվանից գտնվում եմ հարաբերական ազատության մեջ։ Շնորհակալություն բոլորին։ Լանզարոտեի կոնվենցիայի թաքնված նպատակները չպետք է իրականություն դառնան մեր երկրում»։