կարևոր
2481 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-27 13:08

Քաջարանցիների դեմ ցուցմունք տված անձը հրաժարվել է իր նախնական ցուցմունքից. պնդել, որ նախնական ցուցմունքը տվել է ճնշումների ներքո

Քաջարանցիների դեմ ցուցմունք տված անձը հրաժարվել է իր նախնական ցուցմունքից. պնդել, որ նախնական ցուցմունքը տվել է ճնշումների ներքո

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Քաջարանում օրերս ձերբակալված անձանց դեմ ցուցմունք տվածը երեկ՝ մայիսի 25-ին, հրաժարվել է իր նախնական ցուցմունքից։ Լրատվականը հաղորդում է, որ նա ներկայացել է նախաքննական մարմնին ու ցուցմունք է տվել, որ քաջարանցիների ձերբակալության համար հիմք հանդիսացած իր առաջին ցուցմունքը տվել է ճնշումների ներքո։ Այդպիսով՝  հերքելով նախորդ ցուցմունքում ձերբակալվածների դեմ ներկայացված մեղադրանքները:

 Նշված անձն իր երկրորդ ցուցմունքում հստակ նշել է, որ իրեն տուժող չի ճանաչում: Ըստ էության ստացվում է, որ օրեր առաջ իրականացված աղմկահարույց ձերբակալությունները, որոնք, ի դեպ, իրականացվել էին բռնության կիրառմամբ, իսկ հետագայում դատարանի կողմից ճանաչվել էին ոչ իրավաչափ, արվել էին բացառապես մեկ անձի առերևույթ կեղծ ցուցմունքի հիման վրա: