կարևոր
1867 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-27 13:01

Կվերսկսվեն Երևան-Բրյուսել-Երևան կանոնավոր չվերթերը

Կվերսկսվեն Երևան-Բրյուսել-Երևան կանոնավոր չվերթերը

Brussels Airlines-ից ստացած տեղեկատվության համաձայն՝ հունիսի 27-ից կվերսկսվեն Երևան-Բրյուսել-Երևան երթուղով կանոնավոր չվերթերը: Այս մասին հայտնում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։

Համաձայն չվացուցակի՝ հունիսի 27-ից հուլիսի 11-ն ընկած ժամանակահատվածում չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ օր, իսկ հուլիսի 14-ից օգոստոսի 29-ը՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին: 

Օդանավակայանից հաղորդում են նաև, որ մնացած ավիաընկերությունների չվերթերի վերսկսման մասին հավելյալ կտեղեկացնեն։