366 դիտում, 2020.05.27 12:50

«Ոչ, հարգելի դատարան». Արդարդատության փոխնախարարը՝ վարչապետին

«Ոչ, հարգելի դատարան». Արդարդատության փոխնախարարը՝ վարչապետին

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը ներկայացրեց ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Փոխնախարարը տեղեկացրեց, որ նախագծով նախատեսվում է, որ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտի դատական կամ վարչական կարգով վիճարկման դեպքում վարչական ակտի կատարումը չի կասեցվում։

«Մեր ռազմավարական ուղղություններից է օրենսդրությամբ մաքրել բոլոր այն հնարավոր միջանցքները, որոնք հնարավորություն են տալիս որոշակի իրավունքի չարաշահման դեպքերով ծանրաբեռնել դատական համակարգը»,-ասաց նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս նախագիծը երկար քննարկվել է․ «Հարյուրավոր դեպքեր ունենք, երբ որ ընթացող շինարարությունների վերաբերյալ ուղղակի ինչ-որ մեկը, ընդհուպ՝ անցորդ, ուղղակի վարչական դատարան է դիմում ու այդ փաստի բերումով շինարարությունը կասեցվում է ու այս պահի դրությամբ մոտավորապես 450 միլիոն դոլարի կանգնած շինարարություն ունենք»,-ասաց վարչապետը և նշեց, որ դատարանը հնարավորություն ունի շինարարությունը կասեցնելու:

Վարչապետը փոխնախարարից հետաքրքրվեց, թե եթե մարդու շինարարությունը հինգ տարի կանգնեցրել են, հետո դատարանը որոշում է, որ սխալ են արել, ապա այդ մարդու վնասները ո՞վ պետք է փոխհատուցի․ «Կա՞ նման պրակտիկա»,-հարցրեց նա, իսկ փոխնախարարը շփոթեց՝ ասելով՝ ոչ, հարգելի դատարան։ Դա առաջացրեց վարչապետի ծիծաղը։

Այսպիսով նախագիծն ընդունվեց, այն կուղարկվի Ազգային ժողով քննարկման:

կիսվել նյութով -