476 դիտում, 2020.05.27 11:31

Արցախում նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 4 քաղաքացու մոտ

Արցախում նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 4 քաղաքացու մոտ

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ստացվել են նախօրեին ՀՀ ուղարկված 56 փորձանմուշի արդյունքները: Այս մասին տեղեկացրին Արցախ / Տեղեկատվական շտաբից:

Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 4 քաղաքացու մոտ, ովքեր Շահումյանի շրջանում հաստատված օջախի նույն շրջանակից են: Մեկուսացվել է 4 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 789-է: