488 դիտում, 2020.05.27 11:37

Վրաստանում կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք է հայտնաբերվել

Վրաստանում կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք է հայտնաբերվել

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 3-ով եւ հասել է 735-ի, ապաքինվածների թիվը ավելացել է 20-ով, հասնելով՝ 557-ի։ Այս մասին հայտնում է կորոնավիրուսի մոնիթորինգի կառավարական հատուկ կայքը։

«Վարակվածների թիվը 735 է, ապաքինվել է 557 մարդ, մահվան դեպքերի թիվը՝ 13»,-նշված է կայքում:

Բացի այդ, կարանտինային ռեժիմում գտնվում է 3076 մարդ, ստացիոնար բուժում է ստանում 250-ը։

Վրաստանում մայիսի 22-ից դադարել է գործել արտակարգ դրության ռեժիմը եւ պարետային ժամը, որոնք սահմանվել էին կորոնավիրուսի պատճառով, սակայն մի շարք սահմանափակումներ դեռ շարունակում են ուժի մեջ մնալ։