Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 3-ով եւ հասել է 735-ի, ապաքինվածների թիվը ավելացել է 20-ով, հասնելով՝ 557-ի։ Այս մասին հայտնում է կորոնավիրուսի մոնիթորինգի կառավարական հատուկ կայքը։
«Վարակվածների թիվը 735 է, ապաքինվել է 557 մարդ, մահվան դեպքերի թիվը՝ 13»,-նշված է կայքում:
Բացի այդ, կարանտինային ռեժիմում գտնվում է 3076 մարդ, ստացիոնար բուժում է ստանում 250-ը։
Վրաստանում մայիսի 22-ից դադարել է գործել արտակարգ դրության ռեժիմը եւ պարետային ժամը, որոնք սահմանվել էին կորոնավիրուսի պատճառով, սակայն մի շարք սահմանափակումներ դեռ շարունակում են ուժի մեջ մնալ։