388 դիտում, 2020.05.27 11:06

Ճապոնիան տնտեսությանն աջակցելու համար կծախսի ավելի քան 2 տրիլիոն դոլար

Ճապոնիան տնտեսությանն աջակցելու համար կծախսի ավելի քան 2 տրիլիոն դոլար

 Ճապոնիան կորոնավիրուսի հետևանքով տուժած տնտեսությանն աջակցելու համար նախատեսում է ծախսել 230 տրիլիոն իեն (2,15 տրիլիոն դոլար):

«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ կառավարությունում խորհրդակցության ժամանակ այս մասին հայտնել է վարչապետ Սինձո Աբեն:

«Որպեսզի, զսպելով վարակի տարածումը, փորձենք վերադառնալ սովորական կյանքին, կպահանջվի բավական ժամանակ: Դա դժվար ճանապարհ է: Անհրաժեշտ է միաժամանակ պաշտպանությամբ և ձեռնարկությունների պահպանությամբ օգտագործել վարակի տարածումը նվազեցնելու հնարավորությունը և պատրաստվել վարակի հաջորդ ալիքի տարածմանը»,-ասել է նա:

Վարչապետը վստահություն է հայտնել, որ իրականացվող միջոցառումները կարող են պահպանել տնտեսությունը 100 տարին մեկ լինող ճգնաժամի պայմաններում:  

«Կարևորն այն է, որ աջակցությունն արագ հասնի նրանց, ովքեր իսկապես ունեն դրա կարիքը»,-ասել է վարչապետը:

Մայիսի 27-ին կառավարությունը կհաստատի արդեն երկրորդ հավելյալ բյուջեն կորոնավիրոսի դեմ պայքարի և տնտեսությանն աջակցելու համար: Այն կկազմի 31,9 տրիլիոն իեն (շուրջ 298 միլիարդ դոլար):