04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Ճապոնիան կորոնավիրուսի հետևանքով տուժած տնտեսությանն աջակցելու համար նախատեսում է ծախսել 230 տրիլիոն իեն (2,15 տրիլիոն դոլար):
«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ կառավարությունում խորհրդակցության ժամանակ այս մասին հայտնել է վարչապետ Սինձո Աբեն:
«Որպեսզի, զսպելով վարակի տարածումը, փորձենք վերադառնալ սովորական կյանքին, կպահանջվի բավական ժամանակ: Դա դժվար ճանապարհ է: Անհրաժեշտ է միաժամանակ պաշտպանությամբ և ձեռնարկությունների պահպանությամբ օգտագործել վարակի տարածումը նվազեցնելու հնարավորությունը և պատրաստվել վարակի հաջորդ ալիքի տարածմանը»,-ասել է նա:
Վարչապետը վստահություն է հայտնել, որ իրականացվող միջոցառումները կարող են պահպանել տնտեսությունը 100 տարին մեկ լինող ճգնաժամի պայմաններում:
«Կարևորն այն է, որ աջակցությունն արագ հասնի նրանց, ովքեր իսկապես ունեն դրա կարիքը»,-ասել է վարչապետը:
Մայիսի 27-ին կառավարությունը կհաստատի արդեն երկրորդ հավելյալ բյուջեն կորոնավիրոսի դեմ պայքարի և տնտեսությանն աջակցելու համար: Այն կկազմի 31,9 տրիլիոն իեն (շուրջ 298 միլիարդ դոլար):