20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Մայիսի 26-ին՝ ժամը 19։05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան փողոցի թիվ 3 հասցեում գնտվող «Արցախբանկ»-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ քաղաքացին վրաերթի է ենթարկվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կիևյան 9 հասցեյի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են «Lexus» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արթուր Մ․) և «Yamaha» մակնիշի մոտոցիկլետը (վարորդ՝ Նարեկ Հ․, ծնված 1990 թ․), ինչի հետևանքով մոտոցիկլետի ուղևոր Սյուզաննա Բ․-ն (ծնված 1992 թ․) ստացել է մարմնական վնասվածքներ։
Փրկարարները Սյուզաննա Բ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։