17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության եւ մարդու բարեկեցության բնագավառի հսկողության համադաշնային ծառայությունը («Ռոսպոտրեբնադզոր») մայիսի 27-ին տարածած հաղորդագրության մեջ նշում է, որ իրենց ունեցած տվյալների համաձայն, ծխող մարդիկ հաճախ COVID-19-ի հիվանդության ծանր ընթացք են ունենում:
«Ռոսպոտրեբնադզորը» նշել է, որ ծխելը վատացնում է թոքերի աշխատանքը, ծխող մարդու օրգանիզմին դժվար է պայքարել շնչառական հիվանդությունների դեմ՝ առաջացած կորոնավիրուսի վարակի հետևանքով:
«Կորոնավիրուսով վարակվելու դեպքում հիվանդության ծանր ընթացք ունենալու վտանգն ավելի մեծ է, որովհետև նրանց թոքերն արդեն վնասված են»,- նշված է հաղորդագրության մեջ:
«Ռոսպոտրեբնադզորը» հորդորում է քաղաքացիներին պահպանել առողջությունը ծխելու կործանարար հետևանքներից և հետևել COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում իրականացվող միջոցառումների համատեքստում բժիշկների խորհուրդներին: