434 դիտում, 2020.05.27 10:42

Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 150 հազարը

Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 150 հազարը

Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում աճել է ավելի քան 6,3 հազարով եւ կազմում է 151 767, այս մասին հաղորդում է РИА Новости-ին:

Նախօրեին հաղորդվել էր 145 380 հիվանդացածների մասին (Մեկ օրվա ընթացքում աճն ավելի քան 6,5 հազար է)։

Երկրում բուժում է անցնում 83 004 մարդ։ Կորոնավիրուսից ապաքինվել է 64 425 մարդ (օրական 3 935 մարդ), մահացել է 4337 մարդ (օրական 170 մարդ):

Ամենից շատ տուժել է Մահարաշտրայի նահանգը, որտեղ գրանցվել է հիվանդության բոլոր դեպքերի ավելի քան մեկ երրորդը՝ վարակվելու 54 758 դեպք: Երկրորդ տեղում Թամիլնադ նահանգն է՝ 17 728 հիվանդ։ Երրորդ տեղում է Գուջարաթը, Հնդկաստանի արեւմտյան նահանգը՝ 14 821 դեպքով: