460 դիտում, 2020.05.27 10:17

ՃՏՊ` Գյումրի քաղաքում․ կան տուժածներ

ՃՏՊ` Գյումրի քաղաքում․ կան տուժածներ

Մայիսի 26-ին, ժամը 19։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրազի փողոցում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Porsche Cayenne» (վարորդ՝ Ռաֆիկ Գ․), «Opel Astra G» (վարորդ՝ Տիգրան Ա․) և «Porsche Cayenne»  (վարորդ՝ Կարեն Հ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆլորենս» ռեստորանային համալիրի պատին․ շտապօգնության աշխատակիցները Ռաֆիկ Գ․-ին տեղում ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն, իսկ Տիգրան Ա․-ն հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: