29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Մայիսի 26-ին, ժամը 19։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրազի փողոցում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Porsche Cayenne» (վարորդ՝ Ռաֆիկ Գ․), «Opel Astra G» (վարորդ՝ Տիգրան Ա․) և «Porsche Cayenne» (վարորդ՝ Կարեն Հ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆլորենս» ռեստորանային համալիրի պատին․ շտապօգնության աշխատակիցները Ռաֆիկ Գ․-ին տեղում ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն, իսկ Տիգրան Ա․-ն հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: