376 դիտում, 2020.05.27 09:28

Լոռու մարզի ոստիկանները պարզել են Վանաձորում կրակոցներ արձակողի ինքնությունը

Լոռու մարզի ոստիկանները պարզել են Վանաձորում կրակոցներ արձակողի ինքնությունը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Վանաձորի ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, օպերատիվ տվյալներ են ձեռք բերել և պարզել մայիսի 24-ին Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 79 շենքի հետնամասում կրակոցներ արձակողի վերաբերյալ:

Կրակոցներն արձակել է Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի բնակիչ, 58-ամյա Արմեն Բալոյանը՝ իրեն պատկանող 12մմ տրամաչափի «Վինչեստեր» տիպի որսորդական ողորկափող հրացանով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները Ա. Բալոյանի կնոջ մոտից հայտնաբերել են հանցագործության հրացանը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Ա. Բալոյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Մայիսի 24-ին՝ ժամը 23։55-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ էր ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայի 77/2 հասցեի մոտ կրակոցներ են հնչում։ Ոստիկանները պարզել էին, որ ժամը 23։30-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայի 77 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ՝ 40-ամյա Լիանա Ա-ն իր բնակարանում լսել է ուժեղ պայթյունի ձայն, որից հետո հնչել են կրակոցներ, այնուհետև խոհանոցում՝ պատուհանի հարևանությամբ, նկատել է պատը՝ միջանցիկ ծակված և գետնին թափված պատի քանդված  փշուրներ։ Տեղում աշխատել էին ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժնի փորձաքրեագետները, ովքեր նշված բնակարանի խոհանոցում հայտնաբերել էին մետաղյա դետալ, իսկ Տիգրան Մեծի պողոտայի 79 շենքի հետնամասում՝ 1 պարկուճ։

կիսվել նյութով -