392 դիտում, 2020.05.27 09:14

Այսօր մայիսի 27-ն է․ օրվա պատմական նշանակությունը

Այսօր մայիսի 27-ն է․ օրվա պատմական նշանակությունը

Մայիսի 27, տարվա 147-րդ (նահանջ տարիներին՝ 148-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 218 օր։

1441 թ. – Կիրակոս Ա Վիրապեցին ընտրվեց Ամենայն հայոց կաթողիկոս։

1918 թ. – Ապարանի հերոսամարտի հաղթանակի օրը։

1927 թ. – ծնվել է Ֆրունզե Դովլաթյանը, հայ ճանաչված կինոռեժիսոր, դերասան և սցենարիստ (մահ. 1997 թ.)։

1937 թ. – մահացել է Ատրպետը, հայ գրող, արձակագիր, նրա գրվածքի հիման վրա է նկարահանվել «Տժվժիկ» ֆիլմը (ծն. 1860 թ.)։

1941 թ. – Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային ուժերը խորտակեցին գերմանական «Բիսմարկ» նավը։

2000 թ. – Դրաստամատ Կանայանը վերահուղարկավորվեց Ապարանի հերոսամարտի հուշահամալիրում։

կիսվել նյութով -