422 դիտում, 2020.05.26 23:42

Հայաստանն ու Ռուսաստանը արդյունավետ աշխատանք են տանում ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում․ Լավրով

Հայաստանն ու Ռուսաստանը արդյունավետ աշխատանք են տանում ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում․ Լավրով

Հայաստանն ու Ռուսաստանը մշտական և արդյունավետ աշխատանք են տանում ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է РИА Новости-ին։

«Այն, ինչ վերաբերում է ռազմատեխնիկական համագործակցությանը և ռազմատեխնիկական օգնությանը, որը մենք տրամադրում ենք Հայաստանի Հանրապետությանը, այս հարցում մենք ևս ունենք շատ սերտ, արդյունավետ նույնիսկ ոչ թե երկխոսություն, այլ ամենօրյա և պրոֆեսիոնալ աշխատանք ենք տանում»,-հայտարարել Է նա ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանում է գտնվում ռուսական ռազմաբազան, որն օգնում է տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովմանը։

«Հարաբերությունները մենք գնահատում ենք որպես դաշնակցական, դրանք այդպիսին են, դա վերաբերում է և՛ ՀԱՊԿ-ի շրջանակներում հարաբերություններին, և՛ մեր երկկողմ հարաբերություններին։ Ռազմական փոխգործակցությունը բավականին սերտ է», - հավելել է Լավրովը։

կիսվել նյութով -