25.05.2022
|
||
---|---|---|
USD | 450.71 -1.99 | |
GBP | 562.98 -3.35 | |
EUR | 480.77 -3.94 | |
GEL | 158.28 +0.27 | |
RUB | 8.04 +0.02 |
Հայաստանն ու Ռուսաստանը մշտական և արդյունավետ աշխատանք են տանում ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է РИА Новости-ին։
«Այն, ինչ վերաբերում է ռազմատեխնիկական համագործակցությանը և ռազմատեխնիկական օգնությանը, որը մենք տրամադրում ենք Հայաստանի Հանրապետությանը, այս հարցում մենք ևս ունենք շատ սերտ, արդյունավետ նույնիսկ ոչ թե երկխոսություն, այլ ամենօրյա և պրոֆեսիոնալ աշխատանք ենք տանում»,-հայտարարել Է նա ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում:
Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանում է գտնվում ռուսական ռազմաբազան, որն օգնում է տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովմանը։
«Հարաբերությունները մենք գնահատում ենք որպես դաշնակցական, դրանք այդպիսին են, դա վերաբերում է և՛ ՀԱՊԿ-ի շրջանակներում հարաբերություններին, և՛ մեր երկկողմ հարաբերություններին։ Ռազմական փոխգործակցությունը բավականին սերտ է», - հավելել է Լավրովը։