376 դիտում, 2020.05.26 23:39

Այլ երկրներից Սիրիայի քաղաքացիների վերադարձը հայրենիք՝ ժամանակավորապես դադարեցվել է

Այլ երկրներից Սիրիայի քաղաքացիների վերադարձը հայրենիք՝ ժամանակավորապես դադարեցվել է

Սիրիական կառավարությունը որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել այլ երկրներից  Սիրիայի քաղաքացիների վերադարձը։ Այս մասին հաղորդում է «Գանձասար» պարբերականը։ Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ թեմայի շուրջ քննարկումները կհետաձգվեն այնքան՝  մինչև մեկուսացման վայրերում կորոնավիրուսով վարակվածները չավարտեն իրենց բուժումը։

Կառավարությունը նաև հաղորդել է, որ Սիրիայի Առողջապահության նախարարությունը տարբեր միջոցներ է ձեռնարկել, մինչ այս որոշումը, այլ երկրներից ժամանած քաղաքացիների մեկուսացումը կազմակերպելու և նրանց առողջությանը հետևելու ուղղությամբ։  

կիսվել նյութով -