Սիրիական կառավարությունը որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել այլ երկրներից Սիրիայի քաղաքացիների վերադարձը։ Այս մասին հաղորդում է «Գանձասար» պարբերականը։ Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ թեմայի շուրջ քննարկումները կհետաձգվեն այնքան՝ մինչև մեկուսացման վայրերում կորոնավիրուսով վարակվածները չավարտեն իրենց բուժումը։
Կառավարությունը նաև հաղորդել է, որ Սիրիայի Առողջապահության նախարարությունը տարբեր միջոցներ է ձեռնարկել, մինչ այս որոշումը, այլ երկրներից ժամանած քաղաքացիների մեկուսացումը կազմակերպելու և նրանց առողջությանը հետևելու ուղղությամբ։