336 դիտում, 2020.05.26 23:25

Կորեայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Երևանում

Կորեայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Երևանում

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 25-ին, ժամը 10.50-ին, Դավիթաշենի անձնագրային բաժանմունքից Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել Կորեայի քաղաքացի՝ Ջանգ Ք.-ն, որը Կորեայի Ինտերպոլի ԱԿԲ կողմից հետախուզվում էր ԿԺՀ քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

կիսվել նյութով -