566 դիտում, 2020.05.26 23:16

Սահմանափակվում է վարչապետին ուղիղ հարց տալու և պատասխաններ ստանալու լրատվականների իրավունքը․ «Մեդիա պաշտպան»

Սահմանափակվում է վարչապետին ուղիղ հարց տալու և պատասխաններ ստանալու լրատվականների իրավունքը․ «Մեդիա պաշտպան»

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել․

«Ըստ վարչապետի տեղեկատվության և հասարակայնության վարչության տարածած հայտարարության` «Մայիսի 26-ից սկսած վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստերից հետո պարբերաբար հանդես է գալու բրիֆինգով, որին այս անգամ կմասնակցեն նաև փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Բրիֆինգը նվիրված է լինելու բացառապես կորոնավիրուսի համավարակին, վերջինիս կանխարգելման ուղղությամբ պարետատան քայլերին, առողջապահական համակարգի վերազինմանը և այս թեմայով այլ հարցերի: Բրիֆինգն անցկացվելու է առցանց: Յուրաքանչյուրի ընթացքում վարչապետը և մյուս մասնակիցները պատասխանելու են երկու հարցի: Վարչապետի լրատվական ծառայությունը յուրաքանչյուր բրիֆինգից առաջ կապ կհաստատի երկու լրատվամիջոցի հետ՝ վերջիններիս հետաքրքրող հարցերը ստանալու նպատակով, որոնք կհնչեցվեն ուղիղ եթերում»:

Փաստացի սահմանափակվում է վարչապետին ուղիղ հարց տալու և պատասխաններ ստանալու լրատվականների իրավունքը։ Հայտարարության մեջ մանրամասնված չէ` ինչպես են ընտրվելու լրատվականները, որոնց հարցերին պատախանելու է վարչապետը։

Նման դրսևորումների արդյունքում կարևոր և հիմնական հարցեր հնարավոր է բաց թողնվեն:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևելու է պարբերաբար կազմակերպվող բրիֆինգի ընթացքին և կոչ է անում լրատվականներին իրենց իրավունքների խախտում նկատելու դեպքում կապ հաստատել «Մեդիա պաշտպան» նախաձեռնության հետ»։

կիսվել նյութով -