կարևոր
2037 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-26 22:57

Որոշում է կայացվել Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին. Ամրամ Մակինյան

Այսօր քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության քննիչի կողմից որոշում է կայացվել Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել փաստաբան Ամրամ Մակինյանը։

«Հետախուզվում են հետախուզման հիմքերը…

Այսօր քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության քննիչի կողմից որոշում է կայացվել Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին և դա այն դեպքում, երբ
1. հստակ հայտնի է նրա գտնվելու վայրը,
2. առկա են Հայաստան վերադառնալու անհաղթահարելի խոչընդոտներ, որոնց մասին մենք պատշաճ իրազեկել ենք քննիչին

Իհարկե չեն մոռացել նաև կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել դատարան:

Օրենք, համավարակ, կարանտին- չէ՝ չենք լսել»,- գրել է նա։