336 դիտում, 2020.05.26 22:51

Նոյերը պատմական արդյունք է գրանցել Բունդեսլիգայում

Նոյերը պատմական արդյունք է գրանցել Բունդեսլիգայում

Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը պատմական արդյունք է գրանցել Բունդեսլիգայում:

Բունդեսլիգայի 28-րդ տուրում «Բավարիա»-ն հյուրընկալվեց «Բորուսիա»-ին և հաղթեց նվազագույն հաշվով: Մանուել Նոյերը «Բավարիա»-ի մեկնարկային կազմում էր: Սադարպասապահի համար 400-րդ հանդիպումն էր Բունդեսլիգայում, ինչը պատմական արդյունք է: Նրանից առաջ միայն երկու ֆուտբոլիստների է հաջողվել գերազանցել 400-ի սահմանը: Բեռլինի «Հերտա»-ից Քրիստիան Գենտները մասնակցել է 402 խաղի, իսկ Բրեմենի «Վերդեր»-ից Կլաուդիո Պիսարոն` 487 հանդիպման:

Օրեր առաջ Նոյերը երկարաձգեց պայմանագիրը «Բավարիա»-ի հետ մինչև 2023 թվականը:

Մանուել Նոյերն աշխարհի չեմպիոն է դարձել Գերմանիայի հավաքականի կազմում: Նա «Բավարիա» է տեղափոխվել 2011 թվականին` «Շալկե»-ից:

կիսվել նյութով -