314 դիտում, 2020.05.26 22:26

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողներն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Մայիսի 21-ին ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություններ էին ստացել, որ Վանաձորի մի բնակիչ ապօրինի հատված փայտանյութ է տեղափոխում Շիրակի մարզ և վաճառում Արթիկ ու Երազգավորս համայնքներում։

Նույն օրը ոստիկանները Երազգավորս գյուղի մուտքի մոտ հայտնաբերել և, «Ֆորդ Տրանզիտ» մեքենայով հանդերձ, ոստիկանության Կումայրիի բաժին բերման է ենթարկվել Վանաձորի 42-ամյա մի բնակչի։

Մեքենայում հայտնաբերվել է 3,7 խմ փայտանյութ, ինչի օրինականության վերաբերյալ բերման ենթարկվածը որևէ փաստաթուղթ չներկայացրել։ Նա հայտնել է, որ հայտնաբերվածը մի քանի օր առաջ հատել է Վահագնի գյուղի անտառներից և մոտ 1,8 խմ-ը Արթիկում վաճառել է մի անծանոթի։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

կիսվել նյութով -