464 դիտում, 2020.05.26 22:23

Սեւանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Սեւանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Սեւանա լճի մակարդակը 2020 թվականի մայիսի 25-ի դրությամբ բարձրացման նոր նիշ է գրանցել:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 75 սանտիմետր բարձրության վրա, ինչը 3 սանտիմետրով ավելին է նախորդ տարվա մայիսի 25-ի նիշից:

Արփա-Սեւան թունելային ջրատարով այս տարվա հունվարի 9-ից մինչեւ մայիս 25-ն ընկած ժամանակահատվածում Սեւանա լիճ է տեղափոխվել 103 միլիոն 452 հազար խորանարդ մետր ջուր: Այս տարվա ընթացքում ոռոգման նպատակներով լճից առայժմ ջուր բաց չի թողնվել: Սեւան թափվող գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ:

կիսվել նյութով -