Ֆրանսիայում կորոնավիրուսի զոհ է դարձել 28 530 մարդ, հիվանդանոցներում այս պահին 16264 մարդ բուժում է ստանում։ Այս մասին հայտնում են երկրի առողջապահության նախարարությունից, հաղորդում է РИА Новости-ն։
«COVID-19-ով հոսպիտալացվել է 16 264 մարդ։ Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է 318 նոր հոսպիտալացում, մինչդեռ մեկ շաբաթ առաջ այդ ցուցանիշը 506 էր»,-հայտնում են գերատեսչությունից։
Համաճարակի սկզբից 100 841 մարդ հոսպիտալացվել է, որից 17 807-ը՝ վերակենդանացման բաժանմունքներում։ Մահացել է 28 530 մարդ, որոնցից 18 195 -ը՝ հիվանդանոցներում, իսկ 10 335-ը՝ սոցիալական և բժշկասոցիալական հաստատություններում։