կարևոր
1303 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-26 21:33

Երևանում բախվել են Lexus-ն ու առանց համարանիշի մոպեդը. ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում բախվել են Lexus-ն ու առանց համարանիշի մոպեդը. ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ մայիսի 26-ին, ժամը 19:20-ի սահմաններում Երևան քաղաքի Կիևյան 3 հասցեի դիմաց բախվել են Lexus մակնիշի ավտոմեքենան և մոպեդը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։