394 դիտում, 2020.05.26 21:13

Անդրեա Բոչելին ապաքինվել է Covid-19-ից

Անդրեա Բոչելին ապաքինվել է Covid-19-ից

Իտալացի տենոր Անդրեա Բոչելլին երեքշաբթի օրը հայտնել է, որ վարակվել էր կորոնավիրուսով, բայց արդեն ապաքինվել է:

«Պանդեմիան, որն անհանգստացրել է ողջ աշխարհին, ընդգրկել է նաեւ ինձ եւ իմ ընտանիքի որոշ անդամներին»,-Բոչելին գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Երգիչը նշել է, որ ինքը չի հայտնել վարակված լինելու մասին, որպեսզի «անհարկի չանհանգստացնի» իր երկրպագուներին։

Բոչելին որոշել է հայտնել, որ հաղթահարել է կորոնավիրուսը, քանի որ պատրաստվում է արյունը նվիրաբերել՝ կորոնավիրուսի բուժման համար դեղամիջոց գտնելու կլինիկական ուսումնասիրությանը։

Հիշեցնենք, որ Անդրեա Բոչելլին ապրիլին՝ Զատկի տոնի առթիվ, բացօթյա համերգով է հանդես եկել Միլանի տաճարում, որը համավարակի պատճառով փակ էր այցելուների համար:

կիսվել նյութով -