կարևոր
2036 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-26 20:50

Թորոսյանը վստահեցրեց՝ դիմակների արդյունավետ ու կարգապահ կրումն ուղիղ ազդում է այն թվի վրա, որով մենք չափում ենք վարակի տարածման տեմպը

Թորոսյանը վստահեցրեց՝ դիմակների արդյունավետ ու կարգապահ կրումն ուղիղ ազդում է այն թվի վրա, որով մենք չափում ենք վարակի տարածման տեմպը

Երեկ ունեցել ենք կորոնավիրուսի 289 նոր դեպք, 4 մահ, հիվանդների ընդհանուր թիվը հասել է 7402-ի: Մահերի ընդհանուր թիվը 91 է: 269 քաղաքացի ծանր վիճակում է, ծայրահեղ ծանր՝ 51-ը: 15 քաղաքացի էլ թոքերի արհեստական շնչառության ապարատներով են շնչում: Այս տվյալներն այսօր հրապարակեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պարետատան նիստից հետո՝ կառավարությունում տեղի ունեցած ասուլիսում:

Թորոսյանն ասաց, որ այսօր պարետատան նիստում որոշում է կայացրել շարունակել հզորացնել առողջապահական համակարգը.

«Փորձը ցույց է տալիս, որ վարակի հետ ապրելուն զուգընթաց, դրանք, այնուամենայնիվ, մեզ պետք են: իսկ վարակի հետ զուգընթաց ապրելն այսօրվա մեր հիմնական ուղղությունն է, որը կարծում եմ, շատ չի տարբերվում շատ երկրների ուղղություններից: Հետեւաբար կանոնների պահպանումը այս նոր մարտահրավերի հետ, մեր միակ ելքն է»:

Թորոսյանը վստահեցրեց, որ դիմակների արդյունավետ ու կարգապահ կրումն ուղիղ ազդում է այն թվի վրա, որով մենք չափում ենք վարակի տարածման տեմպը»:

Թորոսյանը կոչ արեց չտրվել տարբեր լուրերի, որոնք կասկածի տակ են դնում դիմակների արդյունավետությունը, ձեռքերի հաճախ լվանալը կամ այլ միջոցառումները, որոնք խորհուրդ են տրվում: